ԱԺ պատգամավորներն անհանգիստ են. «Հրապարակ»
«ԱԺ պատգամավորներն անհանգիստ են. «Էսպես որ շարունակվի, արձակուրդ չենք կարողանա գնալ՝ մեծ թվով նախագծեր կան, որ պետք է ընդունվեն»: Իսկ պատգամավորների արձակուրդը հուլիսի 15-ից օգոստոսի 15-ն է: Աշխատասենյակները «ժերեբյովկայով» բաժանելիս՝ ասվել էր, որ ամռանը բոլոր սենյակները բերվելու են նույնական տեսքի, որ չլինի` «մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ եւ ոչ մաքի»:
Ի՞նչ եք արել այդ ուղղությամբ՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։
«Այս պահին հարցի պատասխանը չունեմ, սենյակների մասով լուծում դեռ չունենք. 2 աշխատասենյակ, որ անմխիթար վիճակում էին, նորոգել ենք, մրցույթ ենք հայտարարել` պատուհանների եւ ջեռուցման համակարգի նախագծերի եւ նախահաշվարկների մասով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: