ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ է դառնալու Հրայր Թովմասյանը
Հայտնի է, որ Հովհաննես Սահակյանը պատահմամբ դարձավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, երբ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Դավիթ Հարությունյանը լքեց այդ պաշտոնը և միացավ նախկին վարչապետի թիմին: Հովհաննես Սահակյանը, ըստ ամենայնի, նոր ԱԺ չի վերադառնա:
«Ժամանակ»-ը գրել է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ է դառնալու ՀՀԿ ցուցակում 15-րդ հորիզոնականը զբաղեցնող, Հայաստանի նոր Սահմանադրության համահեղինակ և ամենասուր քննադատությանը արժանացած Ընտրական օրենսգրքի հեղինակ Հրայր Թովմասյանը:
