ԱԺ փոխնախագահը,իր խոսքը ուղղեց նրանց, ովքեր իրենց կյանքում ասել են.ես կարող եմ…
ՀԳՀՄ-ն այսօր կազմակերպել էր Կանանց ձեռնարկատիրության 2-րդ Ազգային կոնֆերանսը<<Կանանց ձեռնարկատիրական զարգացումը ՀՀ-ում>> թեմայով: Կոնֆերանսում քննարկվեցին ՀՀ-ում կանանց ձեռնարկատիրության առկա խնդիրները, դրանց ուղղված պետական քաղաքականությունը,աջակցող ծրագերը,ինչպես նաև հետագա գործողությունները: Այսօր կանայք իրենց ակտիվ ներգրավվածությունն ունեն բիզնեսում և Հայաստանի տնտեսական կյանքում: Հավաքվածներին իր խոսքն ուղղեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով բոլոր այն կանանց,ովքեր իրենց կյանքում ասել են.<<Ես կարող եմ>>: Հավաքված ձեռներեց կանանց ուղին բարդ է եղել,բայց նրանք կարողացել են հաղթահարել բոլոր դժվարությունները, և կայանալ իրենց ազպարեզում:Ներկաների թվում էին տարբեր ոլորտները ներկայացնող կին ձեռներեցներ,ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ,ոլորտի փորձագետներ: Կոնֆերանսում քննարկվեց ձեռքբերումներն ու անցնելիք ապագա ուղին,ինչպես նաև կանանց դերը կրթման և կանանց բիզնեսի զարգացման հարցերով:
Կարինա Սահակյան