ԱԺ քառօրյան. ուղիղ
ԱԺ քառօրյան.
Ազգային ժողովն այսօր մեկնարկել են վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները, օրակարգում տասնյակից ավելի նախագծեր են: Խորհրդարանի քննարկմանը կներկայացվի «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցման:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հաշվեքննիչ պալատի մասին» և այլ նախագծեր:
Առաջին ընթերցման կներկայացվեն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին և այլ նախագծեր:
