ԱԺ-ում աշխատասենյակների վերանորոգման և կահավորման աշխատանքներ է ընթանում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում, վերանորոգում եւ կահավորում են իրենց ճաշակով։ Վերանորոգվել է անգամ Վարդան Օսկանյանի հարմարավետ՝ նախամուտքով աշխատասենյակը, այն նոր տեր ունի՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցական Անդրանիկ Կարապետյանը՝ Արմավիրից։ Նա հանգրվանել է ոչ թե հարազատ ֆրակցիայի հարեւանությամբ, այլ գեներալիտետի, քանզի Մանվել Գրիգորյանի մտերիմներից է։ Բայց ամենաքննարկվողն ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակի վերանորոգման հարցն է․ նրա աշխատասենյակի դռներն ու պատուհանները հանվել-դրվել են միջանցքում՝ տպավորություն ստեղծելով, թե Արփինե Հովհաննիսյանն ազատվում է Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակի իրերից։ Թեեւ ինքը երեկ վստահեցնում էր, որ միայն պատերն են «ներկում», մնացած ամեն ինչ մնալու է իր տեղում»։
