ԱԺ-ում երկրորդ ֆրակցիայի նախագահը զանգում, իր պատգամավորներին տարհանում է «կանյաչնի»
Օրեմն (ծառուկյաներեն եմ խոսում) եւ օրեմն` ես երեկ փառահեղորեն տապալվել եմ` իմ ստորագրահավաքում, որն իրականցնում էի Մանվել Բադեյանի ստրագրություններին զուգահեռ, որովհետեւ լրագրողները չցակացան` երկուսին <միասին> ստորագրել ու տալ էթիկայի հանձնաժողովի ձեռքը. հազար պատճառ բերեցին... մի խոսքով, ես միակն ու... ակրկնելին էի. ուրիշ ոչ մեկը չստրագրեց Հովիկի դեմ: Եւ օրեմն`որպես փառահեղ տապալվող, ես առաջիկայում մտադիր եմ մի հատ <ստորագրահավաք> էլ Գագիկ Ծառուկյանի հաշվով անցկանել ու... տապալվել: Որովհետեւ էդ պատգամավորը, ԱԺ-ում երկրորդ ֆրակցիայի նախագահը ԱԺ նիստի ժամին զանգում, իր պատգամավորներին տարհանում է <կանյաչնի>, թե եկեք` ես ըստեղ եմ` սիրտս ֆրակցիայի միս է օզըմ: Փոխարեն ինքը գա ԱԺ, որովհետեւ իր հիմնական գործի վայրն է: Հետո, էդ <կանյաչնիում> որոշում են, որ բյուջեին դեմ են քվեարկելու: Ապրած կենա մեր թագավոր ախպերը:Էդ մեկն իր իրավունքն է: Ամա~, սույն թագավորը` չի հարգում իր թագ ու պսակը, ու այդպես էլ չի գալիս ու դեմ չի քվերակում բյուջեին: Ավելին` ԱԺ նիստի, բյուջեի քվերակության օրը գնում է Գյումրի... երեւի ուսումնասիրի Պուտինի ոտնահետքերը, իր ոտքը դնի դրանց վրա... Ու սա ԲՀԿ մամլո ծառայությունն անվանում է` զի նա խիստ զբաղված է, դրա համար էլ նիստերին չի մասնացում... Բա մի հատ էլ էս հարցով? ինքս ինձ հետ ստորագրահավաք չանցկացնեմ, չդիմեմ էթիկայի հանձնաժողովին: Ա շտոժ:
Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջից
