Ագարակից դեպի Քաջարան ճանապարհի վերակառուցման համար ՀՀ-ն $ 150 մլն վարկ կվերցնի
Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015թ. ապրիլի 14-ին ստորագրված ««Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին:
Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ՝ 150 մլն ԱՄՆ դոլար` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումը իրականացնելու նպատակով:
Նշենք, որ վարկի օգտագործման ժամկետ է սահմանված ոչ ավելի քան 20 տարի՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած:
