Ագնեսա Շահնազարյանն ընտրվեց Աբելյանի անվան թատրոնի տնօրեն
Այսօր մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ընտրությունը։ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ էին ներկայացրել 2 հոգի՝ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը եւ Սունդուկյան թատրոնի դերասան Ալեքսան Թադեւոսյանը, վերջինս չկարողացավ հաղթահարել թեստային առաջադրանքը եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Թատրոնի տնօրեն ընտրվեց Ագնեսա Շահնազարյանը։
http://hraparak.am/?p=133244&l=am/agnesa+shahnazaryan+yntrvec+abelyani+anvan+tatroni+tnoren+