Ագրամունտը չի ցանկանում հրաժարական տալ
Ագրամունտը չի ցանկանում հրաժարական տալ
Նա կոչով է հանդես եկել
Որոշ եվրոպական ԶԼՄ-ներ կիրակի օրը տեղեկություն տարածեցին,որ ԵԽԽՎ նախագահ,ազերիների կողմից կաշառված իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտն, այսօր,ԵԽԽՎ-ում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI ելույթից հետո կհրաժարվի իր պաշտոնից...Սակայն Ագրմունտն իրեն պահեց այնպես,ինչպես իրեն գնողները...Աներեսի և անինքնասերի նման սույն երեսփոխանը ոչ միյան չի հրաժարական տվել,այլև մի քանի ժամ առաջ հայտարարությամբ է հանդես եկել և կոչ արել ԵԽԽՎ պատգամավորներին կոնսենսուսի և համատեղ աշխատանքի...Ու այս կոչը Ագրամունտն անում այն դեպքում,երբ ԵԽԽՎ-ում գործող բոլոր 7 քաղաքական խմբերը միաբերան պահանջում են նրանից վայր դնել լիազորությունները և էլ ավելի չպախարակել կազմակերպությունը...
Ագրամունտն իրեն մեղավոր չի ճանաչել ոչ մի էպիզոդով՝ոչ ազերիների կողմից կաշառված լինելու,ոչ էլ Սիրիա մեկնելու...Պարզվում է,որ Ագրամունտին ռուսները խաբեությամբ են Սիրիա տարել...Ավելի լավ սուտ Ագրամունտը չէր էլ կարող հորինել...
Հուսով եմ,որ ԵԽԽՎ Բյուրոն տարրական կվռնդի Ագրամունտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից...
Գագիկ Համբարյան