ԱՀ կառավարության անդամներն ու պատգամավորները թեեւերի են բաժանվել. Հայտնի է պատճառը
Արցախի կառավարության անդամների եւ նախագահի միջեւ տարհանվելուց հետո հարաբերությունները խիստ լարվել են, հատկապես, ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների բավականին լարված են կառավարության անդամների եւ ԱՀ ԱԳՆ նախարար Սերգեյ Ղազարյանի հարաբերությունները: Պատճառն այն է, որ Ղազարյանը ամենուր հորդորում է գործընկերներին հրապարակային հարցազրույցներ չտալ, իսկ տալու դեպքում էլ հնարավորինս զուսպ արտահայտվել ՀՀ իշխանությունների հասցեին` պատճառաբանելով, որ հիմա արցախցիները թիրախում են, ու ավելորդ բացասական խոսքը իշխանությունների հասցեին ուղիղ անդրադառնում է շարքային արցախցու վրա, որը այսօր ունի կեցության, աշխատանքի ընդունվելու խնդիրներ:
Այս հորդորը դուր չի գալիս Կառավարության որոշ անդամներին եւ հատկապես պատգամավորներին, ովքեր զրկվել են իրենց աշխատավարձներից ու հիմա կանգնել լուրջ ֆինանսական խնդիրների առաջ:
Վերջիններիս զայրացրել է նաեւ այն փաստը, որ ԱԳՆ նախարարի, այսպես ասած, թելը թելում է նաեւ Սամվել Շահրամանյանը, ով նախօրեին Արցախի ներկայացուցչությունում հավաքել մի քանի պատգամավորների եւ Կառավարության «կլյուչիվոյ» անդամներին եւ մոտավորապես նույն հորդորը հնչեցրել:
Թե իրականում, ինչ է քննարկվել որեւէ պատգամավոր չի ցանկանում խոսել հրապարակային, ասելով, որ հիմա խոսելու ժամանակը չէ: