«Ահա այսպես են ադրբեջանցիներն իրենց հասարակությանը նախապատրաստում խաղաղության». Կարեն Հովհաննիսյան
Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա հաղորդագրության պաշտոնական տեքստ է` Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից: Տեքստում նկարագրում են տակտիկական և մարտավարական կրակային պարապմունքները և թիրախների հայտնաբերումն ու խոցումը: Հինգ տողանոց տեքստում չորս անգամ օգտագործում են «դուշման-թշնամի» բառը: Այն դեպքում, երբ զորավրժություններում, որպես կանոն, օգտագործում են «պայմանական հակառակորդ» տերմինը: Ահա այսպես են ադրբեջանցիներն իրենց հասարակությանը նախապատրաստում խաղաղության»: