«Ահա, թե ինչու է Փաշինյանն ընտրել 3-րդ ճանապարհը». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրականում Նիկոլ Փաշինյանն ու ժողովուրդն երկիրն ԱԺ արտահերթ ընտրությունների տանելու երեք ուղի ունեն (եթե սահմանադրագետներն այլ տարբերակներ չավելացնեն)
1. ԱԺ քաղաքական ուժերի համաձայնությամբ ԱԺ արձակում, որը տեսանք, որ չի ստացվում,
2. Ժողովրդի ստորագրահավաքով անցկացվող սահմանադրական փոփոխությունների, հանրաքվեի ճանապարհը (որը տեխնիկապես ժամանակատար է, ֆինանսատար ու ընտրությունները վստահաբար դեկտեմբեր չեն ընկնում, այլ լավագույն դպքում հաջորդ տարվա գարնանը),
3. Վարչապետի ու կառավարության հրաժարականով ուղին, որի դեպքում ընտրությունները դեկտեմբերին հնարավոր են:
Ահա, թե ինչու է Փաշինյանն ընտրել 3-րդ ճանապարհը՝ դեկտեմբերին ընտրությունները հաջողացնելու համար»:
