Այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 13:15-ի դրությամբ, երեք որսորդ Ջերմուկի շրջանում` Արփա գետի կիրճերի լանջերին, Կեչուտի ջրամբարի մոտ, որսում են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին, հաղորդում է «ԷկոԼուր»-ը:
Այս մասին ահազանգել է էկոլոգ Լյուբա Բալյանը, ով ներկայումս ուսումնասիրում է թռչունների միգրացիան այդ շրջանում: Նրա խոսքով` չի բացառվում, որ տեղի անտառապահերը հանդիսանում են ուղեկցորդ որսորդների համար, որոնք պատրաստ են վճարել մեծ գումարներ Կարմիր գրքի կենդանիներին որսալու համար: