ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի կենդանական ծագման մասին․ ՏԱՍՍ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսի նոր տեսակը կենդանական ծագում ունի: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Ֆադելու Շաիբը:
Նոր կորոնավիրուսի մասին ներկայում առկա բոլոր տեղեկությունները ցույց են տալիս դրա կենդանական ծագումը, ասել է Շաիբը: Նա նշել է, որ չկա որևէ ապացույց, որ վիրուսը ստեղծվել է լաբորատորիայում:
Ըստ ԱՀԿ խոսնակի՝ ամենայն հավանականությամբ վիրուսի «էկոլոգիական պահոցը» գտնվում է չղջիկների մեջ, բայց մարդուն դրա փոխանցման ուղին դեռևս բացահայտված չէ: