ԱՀԿ-ն կոչ է արել մինչեւ 2022 թվականի կեսը պատվաստել Երկրի բնակչության 70%-ին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը պետություններին կոչ է արել մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 70%-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես կոչ եմ անում բոլորին Նոր տարուն խոստանալ մինչեւ 2022 թվականի կեսը աջակցել բնակչության 70%-ի պատվաստումների արշավին։ Մեզ մնացել է 185 օր՝ մինչեւ 2022 թվականի հուլիսի սկզբը բնակչության 70%-ի պատվաստման ավարտական եզրագծին հասնելը: Ժամակը մեկնարկել է»,- Ժնեւում COVID-19-ի հայտնաբերման երկրորդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Գեբրեեսուսը:
Նա նաեւ հավելել է, որ կորոնավիրուսի «դելտա» եւ «օմիկրոն» շտամերը կարող են հանգեցնել կորոնավիրուսային վարակի «նոր դեպքերի ցունամիի»: Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ «օմիկրոն» տարբերակն ավելի վարակիչ է, ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։