1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը մասնակցել է ԱԻՊԾ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ պետնախարար Գ. Մարտիրոսյանը, ՊԲ հրամանատար Լ. Մնացականյանը, այլ բարձրաստիճան պաշտոնայներ և հյուրեր:

ՀՀ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը և ԱՀ նախագահ Բ. Սահակյանը ծաղիկներ խոնարհեցին ԱԻՊԾ բակում տեղադրված խաչքարի մոտ, որից հետո հնչեց ԱՀ պետական օրհներգը ու տրվեց հանդիսավոր արարողության մեկնարկը:

Բացման խոսքում Բ. Սահակյանը, շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ փրկարարներն իրականացնում են շատ կարևոր և անձնվեր առաքելություն, լուծում բազում խնդիրներ, որոնք առնչվում են մարդկային կյանքերի հետ: ԱՀ նախագահը նշեց, որ կառույցի կայացմանը մեծապես նպաստել է պետական հոգածությունը, ինչպես նաև՝ բարերարների աջակցությունը: Բ. Սահակյանը ընդգծեց, որ ԱՀ ԱԻ պետական ծառայության կայացման և զարգացման գործում իր մեծ ավանդն ունի նաև ՀՀ ԱԻ նախարարությունը:

Միջոցառման ընթացքում ԱՀ նախագահի հրամանով Ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով: ԱՀ ԱԻՊԾ աշխատակցի օրվա կապակցությամբ ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով. մասնավորապես ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Սարգսյանը պարգևատրվեց «Փառքի խաչ Նոյ» մեդալով: Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար ծառայության մի շարք աշխատակիցներ ԱԻ նախարարի հրամանով խրախուսվեցին «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անվեհեր փրկարար», «Կանխարգելու, օգնություն, փրկություն» և «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով:

Պարգևատրման արարողությունից հետո տեղի ունեցավ ԱԻՊԾ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր երթ:

ՀՀ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը ԱՀ նախագահ Բ. Սահակյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Կ. Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Ծառայության տարածքով, ծանոթացավ ցուցադրված որոնողափրկարարական տարատեսակ գույքին, տեխնիկային և սպառազինությանը: Նախարարը շրջեց նաև վերանորոգված ու շահագործման պատրաստ նոր մասնաշենքերում, ծանոթացավ տարածքում իրականացված բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև եղավ Ծառայության զորանոցում և Ճգնաժամային կառավարման կենտրոնում: Այստեղ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը ծանոթացավ ահազանգերի վիճակագրությանը և բնույթին, փրկարարների արձագանքման մեթոդներին, ինչպես նաև տվյալների ստացման, փոխանցման և մշակման մանրամասներին: Ֆ. Ցոլակյանը եղավ նաև ԱՀ «Արտակարգ քաղաքի» ուսումնական կենտրոնում, որը նախատեսված է ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների պատրաստականության բարձրացման և վերապատրաստաման համար:

Նշենք, որ նախօրեին հանդիպման ընթացքում Կ. Սարգսյանը ՀՀ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանին էր ներկայացրել նաև Արցախի տարբեր շրջաններում ընթացիկ և ապագայում ծրագրված աշխատանքները և նախագծերը: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել էին երկու հայկական պետությունների ԱԻ կառույցների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացմանն առանչվող հարցեր: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել տվյալների փոխանակումը Սոթք-Քարվաճառ ճանապարհի անցանելիության վերաբերյալ՝ ներգրավելով նաև կապալառու ճանապարհաշինարարական ընկերությանը:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan