ԱԻՆ նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկարամ Մխիթարյանը
Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկարամ Մխիթարյանը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»:
