ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Կիևյան կամրջից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 12-ին, ժամը 07:34-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Տեղազննման արդյունքում կասակածելի պահվածքով քաղաքացի չի հայտանբերվել:
