Air Armenia-ի գլխավոր սեփականատերերը փոխվել են. 168 Ժամ
Air Armenia ավիաընկերությունում սպասվում են լուրջ փոփոխություններ: Այս մասին երեկ հաղորդել է armnewstv.am-ը: Ըստ կայքի փոխվել են ընկերության գլխավոր սեփականատերերը: Կայքի աղբյուրների համաձայն նոր սեփականատերերն արտասահմանցիներ են, բայց ոչ ռուսներ: Սպասվող փոփոխությունների ավիապարկի համալրման և նոր ուղղություններով չվերթերի պատճառով նախապես հայտարարված դեկտեմբերի 20-ից չվերթերի վերսկսումն Air Armenia-ն կարող է չհասցնել ու շեղվել ժամանակացույցից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
