Աջափնյակում կինը վերելակի մեջ ավազակային հարձակման է ենթարկվել
Աջափնյակ վարչական շրջանում օրեր առաջ մի կին ավազակային հարձակման է ենթարկվել: Վերելակում անհայտ անձինք դանակով սպառնացել են կնոջն ու կողոպտել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել նոյմբերի 3-ին, երբ կինը մուտք է գործել բարձրահարկ շենքի վերելակ, 2 անհայտ անձ դանակով վնասել են պարանոցը, ապա հափշտակել են նրա պարանոցի ոսկյա շղթան` խաչերով:
Այդ ամենից հետո էլ վերցրել են կնոջ դրամապանակը, որում եղել է զգալի չափերի հասնող գումար և վարորդական իրավունքի վկայական:
