1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ակնհայտ սուտ մեղադրանքով դարձել եմ իրավաշինիչ մեքենայի հերթական զոհը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը երեկ կրկին զանգահարել էր խմբագրություն:

Նա արդեն 10 օր է, ինչ քրեակատարողական հիմնարկում հացադուլ է անում: Եվ չնայած շնչակտուր լինելուն՝ Մուշեղ Մխիթարյանը կարդացել է իր գրած նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ես՝ Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ, Երեւանի «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիր տնօրենը, «Մոս» մանկապատանեկան թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Ակնհայտ սուտ մեղադրանքով դարձել եմ իրավաշինիչ մեքենայի հերթական զոհը, որ ինձ «վրաերթի են ենթարկում», եւ Աստված մի արասցե, եթե այս ապարատին հաջողվի ինձ հաղթել իր ոչ նորմալ եւ ոչ ֆորմալ աշխատելաոճով: Ցավոք սրտի, ես կդառնամ հայոց ազգի հերթական ամոթի խարանը, որ երկար կմնա բոլորի մտքում դրոշմված:

Տարբեր տարիներին բոլոր զանգվածային հավաքներին, երբ ազգը ոտքի էր կանգնած, ես պայքարում էի առաջին շարքերում: Եվ ահա այսպես մշուշոտ է՝ ինձ համար մշակութայի՞ն, թե՞ հասարակական-քաղաքական ակտիվությունը պատճառ դարձավ այս անբարո քայլերին, որ սկսեց Աննա Միսակյանը: Հարց է՝ ո՞ւմ պատվերով, որ շարունակում է իրավական համակարգը…: Օրեր առաջ աղջիկս դարձավ մեկ տարեկան, իսկ ես որտե՞ղ էի՝ բանտում, հացադուլի մեջ, բողոքս էի արտահայտում, քանի որ «զենք» այսօր չունեմ:

Թեպետ գիտակցում եմ, որ այս իրավաշինիչ համակարգում մեծից փոքր շատ բարձր աշտարակից թքած ունեն՝ ես հաց կուտե՞մ, թե՞ ոչ, զավակիս ծնունդը կշնորհավորե՞մ, թե՞ ոչ, եւ արդյոք կապրե՞մ, թե՞ կմեռնեմ: Հոգիս ջերմանում է, երբ նամակներ եմ ստանում հանրապետության ժողովրդական արտիստներից եւ մտավորականներից, նամակներ, որոնցում այնքան հույս ու բարիք կա, այնքան սեր ու հոգածություն կա: Շնորհակալ եմ բոլոր վարպետներին այդ ամենի համար: Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել «Յանուս» արտիստականի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Միքայել Արեւշատյանին, որ մշտապես գրում է՝ մաղթելով շուտափույթ վերադարձ:

Շոշափելով «Յանուսի» թեման՝ ասեմ, որ, ինչպես նշեցի, արդեն ունի նոր գեղարվեստական ղեկավար, նախկին փոխտնօրենն է: Արդեն 10 օր՝ հոկտեմբերի 12-ից, հացադուլ եմ հայտարարել՝ թույլ, հուսահատ: Գրել եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրավասու են այս հարցին վերջ տալու: Դիմել եմ գլխավոր դատախազին, մշակույթի նախարարին, Էդուարդ Շարմազանովին, ընդհուպ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հույսով, որ նրանք թույլ չեն տա նմանօրինակ խայտառակություն, այն հույսով, որ այս ամենի դեմը կառնեն:

Վիճակն իրոք սարսափելի է, արդեն 3 ամիս բանտարկված եմ՝ զրկված ընտանիքից, աշխատանքից, ու բարի համբավս էլ՝ կասկածի տակ: Չունեմ այն ամենատարրական բաները, որ անհրաժեշտ են, օրինակ՝ հագուստ կամ ծխախոտ: Միակ ապավենս դատապաշտպանս է, որին պետությունն է տրամադրել, որը, ցավոք, չի կարող ինձ օգնել, անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Այս անարդարությունից փրկվելու եւ արդարությունը վերականգնելու համար ինձ միայն լուրջ փաստաբանները կարող են օգնել, իսկ դրա համար լուրջ գումար է պետք, իսկ ես չունեմ: Դիմել եմ խնդրանքով Հայաստանի ժողովրդի ճակատագրով մտահոգ գործարար բարերարներին՝ հույսով, որ այս օրհասական պահին օգնության ձեռք կմեկնեն:

Իրականում ամոթից գետինն եմ մտնում, բայց էլ ելք չունեմ: Ուզում եմ խնդրել ամբողջ հայությանը, որ օգնեն ինձ, այլ հույսեր չկան: Եթե ամեն պատգամավոր իր ամսական աշխատավարձի կեսը նվիրաբերի, ես կփրկվեմ: Եթե ամեն ուսանող հազարական դրամ նվիրաբերի, ես կփրկվեմ: Շուտով բանկի հաշվեհամար է բացվելու, հուսամ՝ բարի մարդիկ անմասն չեն մնա, եւ արդարությունը կհաղթանակի: Բժիշկ թե դերասան, լրագրող թե քաղաքական գործիչ, հոգեւորական, ֆուտբոլիստ թե շինարար, յուրաքանչյուրը միահամուռ… 10 օրն իրենն ասում է (խորը շունչ քաշելով՝ ասաց Մուշեղ Մխիթարյանը): Եթե օգնության ձեռք մեկնեն, ես դուրս կպրծնեմ, եւ իրական մարդասպանը կհայտնվի:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan