Ակնկալում եմ պաշտոնանկություններ կառավարությունում
«Առավոտ»-ը գրում է,
«Պաշտոնանկությունները հարցի մի մասն են։ Հրեշավոր դեպքեր են տեղի ունեցել, եղել են լուրջ բացթողումներ, և, բնականաբար, պաշտոնաթողությունները անհրաժեշտ գործողություններ են, որ պետք է տեղի ունենային։ Այս պահին շատ ավելի կարևոր է, թե սրանից հետո ինչպիսի լուծումներ կառաջարկի պաշտպանության նախարարությունը՝ այս վիճակից դուրս գալու համար»,- «Առավոտի» հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն այսպես մեկնաբանեց ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ալիկ Միրզաբեկյանի, Կոմիտաս Մուրադյանի և Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունները։
Պարոն Քոչարյանի խոսքով՝ պետք է շատ լուրջ կադրային առաջարկներ լինեն. «Ես ակնկալում եմ պաշտոնանկություններ նաև հենց բուն կառավարությունում»։
Մանրամասներն այսօրվա համարում։
