Ալ-Պաչինոն նշում է ծննդյան 75-ամյակը
Araratnews.am-ը գրում է․
Այսօր հոլիվուդյան ամենահայտնի դերասաններից մեկը՝ Ալ-Պաչինոն (Ալֆրեդո Ջեյմսը) նշում է ծննդյան 75-ամյակը։
Նա ծնվել է 1940 թվականին Նյու Յորքում՝ իտալական ծագում ունեցող Սալվատորե և Ռոզա Պաչինոների ընտանիքում։
«Նիդլ-Պարկի խուճապը» ֆիլմում կատարած դերից հետո նրան նկատել է աշխարհահռչակ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, ով «Կնքահայրը» ֆիլմում առաջարկել է նրան նկարահանվել գլխավոր դերերից մեկում։ Այս դերի համար Ալ-Պաչինոն առաջին անգամ հայտնվել է «Օսկարի» հավակնորդների թվում։
Միայն 7-րդ փորձից Ալ Պաչինոն «Օսկար» է ստացել Մարտին Բրեստի՝ «Կնոջ բույրը» ֆիլմում կատարած դերի համար։ Բացի «Օսկարից» Ալ-Պաչինոն ստացել է 4 «Ոսկե գլոբուս», Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ, «երկուական «Էմի» և «Թոնի»։