«Ալաբալանիցա» խաղացող չկա...
ԱԺ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով կառավարության 6 տարվա աշխատանքին,իր ոճին հավատարիմ մնալով ասաց.
«Այս Կառավարությունն աշխատում է ուղիղ 6 տարի, ընդունել է ՀՆԱ՝ 11 միլիրադ 700 միլիոն դոլար, եթե այս տարի 4% աճ նախատեսվի, կլինի 100 միլիարդ 800 միլիոն դոլար, դրամով հաշված, ըստ պաշտոնական վիճակագրության մեր վեցամյա Կառավարության տնտեսական աճը կկամի 9 տոկոս: Այդ ընթացքում Հայաստան է ներս եկել 12 միլիարդ 400 միլոն դոլար, 17 միլիարդ ՀՆԱ ունեցող պետություն է ներս մտել, 8 միլիարդ 400 միլիոն դոլարը ստացվել է տրանսֆացիայի տեսքով, 2,1 ավելացել է պետության արտաքին պարտքը և մոտ 3 միլիարդ էլ մասնավոր հատվածն է պարտք վերցրել, բերել Հայաստան: Կառավարությունն ինչպե՞ս է սա բացատրում»-ահա այսպիսի հարացադրում արեց Բագրատյանը:
Հարցին փորձեց պատասխանել Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը. «Բոլոր թվերը լսեցի, բայց չհասկացա հարցը»։ Բագ.րատյանի պատասխանն էլ չուշացավ.«Ալաբալանիցա» չեմ պատմում, ինչը՞ պարզ չէ, դրամական հոսք է եղել 12, 4 միլիարդ, որն սպառման պահանաջարկ է ստեղծել, ո՞նց է հնարավոր վեց տարի աշխատելուց հետո 11 միլիարդ դոլար ունենալ, ահա հարցի իմաստը, ինչպե՞ս է եղել, որ այդ գումարը չի ազդել ՀՆԱ-ի աճի վրա»,-նախարարին բացատրեց Բագրատյանը:
