Ալավերդցի հեղինակության մանկության ընկերը որոշել «փուռը տալ» Վահագին, ու իր «սվոյ» համարվող շրջապատին
Քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանի դեմ, ում 39-ամյա Կամո Փիրուզյանի սպանության, ինչպես նաեւ Ռոմիկ Մուսինյանի սպանության նախապատրաստության գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, սկսել է ցուցմունք տալ իր մտերիմ, մանկության ընկեր` Արթուր Մնացականյանը, ով, ի դեպ, եւս նույն գործի շրջանակներում կալանավորված է:
Վահագը տեղը չի գտնում
Այս մասին մեզ Fnews.am-ը տեղեկացավ հեղինակությանը մոտ կանգնած աղբյուրից, ով մանրամասնեց նաեւ.«Արթուրը Վահագի մտերիմ ընկերն էր համարվում մինչեւ վերջին մի քանի օրը, սակայն նախորդ շաբաթվա վերջին Արթուրը, ով ի սկզբաե լռում էր` սկսել է ցուցմունքներ տալ Վահագի դեմ, նրան մեղադրելով այն բանում, որ նրա պատճառով սաղ քաշվեցին: Այս օրերին նա ցուցմունք է տալիս նաեւ` մեկ այլ գործով` Վահագի կլանից կալանավորված Վլադիրմիր Դավթյանի դեմ, ով կասկածվում է հունիս 2017թվականի հունիսին սպանված Կամո Փիրուզյանի սպանության մեջ:
Թե ինչու է Վահագի մանկության ընկերը որոշել «փուռը տալ» Վահագին, ու իր «սվոյ» համարվող շրջապատին ` դժվար չէ կռահել: Նրան, ըստ երույթին այդ ամենի դիմաց, որոշել են ազատ աձակել: Վահագը տեղը չի գտնում, չի հավատում, որ Արթուրը կարող էր իր դեմ ցուցմունք տալ»:
Մեր աղբյուրը նշում է նաեւ, որ Արթուր Մնացականյանը հրաժարվել մասնավոր պաշտպանից, եւ այժմ նրա շահերը պաշտպանում է հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը, ով զերծ մնց որեւէ մեկնաբանություն տալուց:
Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճառոյանը եւս չցանակացավ որեւէ տեսակի մեկնաբանություն անել:
Հիշեցնենք, որ ալավերդցի Վահագը` Վահագն Աբգարյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու ծանր հոդվածով` սպանություն պատվիրել և հանցավոր խմբավորում ստեղծել։ Վահագն Աբգարյանից բացի կալանավորվել է ևս 4 անձ։
Նոնա Ադամյան