Ալավերդցի Վահագնը ժամանակին դաժան ծեծի է ենթարկել Բլբուլյանին. սա վրեժի երկրորդ փորձն էր
Armtimes.com-ը գրում է, որ Երևանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ երեկ տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով հետախուզվող 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը և քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանը, որը երեկ հրազենային վիրավորում է ստացել, հին հաշիվներ են ունեցել: Նույն այդ տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, երբ Բլբուլյանը փորձել է սպանել Վահագն Աբգարյանին:
Մեզ հայտնի դարձավ, որ տարիներ առաջ ինչ-ինչ հարցի շուրջ Ալբերտ Բլբուլյանը և Վահագն Աբգարյանը վիճել են. որոշ տեղեկությունների համաձայն՝ բանը հասել է նրան, որ Վահագն Աբգարյանը դաժան ծեծի է ենթարկել Ալբերտ Բլբուլյանին: Այս դեպքից հետո էլ Բլբուլյանը կրակոցներ է արձակել Վահագն Աբգարյանի «Համեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ. Աբգարյանը կրակոցներից չի տուժել, քանի որ մեքենան զրահապատ է եղել: Այս դեպքը, սակայն տեղի ոստիկանների «ջանքերով» կոծկվել է:
Մանրամասները` այստեղ:
