Ալեգրովան բեմ է վերադառնում նոր կերպարով
Այս աշուն Իրինա Ալեգրովան պատրաստում է ելույթ նոր հագեցած ծրագրով: Հիմա երգչուհին պատրաստվում է բեմ բարձրանալ նաև նոր կերպարով: Իրինան հրաժարվում է կորսետներից և վառ հագուստներից, հայտնում է u-news.com.ua-ն: Հիմա Ալեգրովան նոր երիտասարդ կոմպոզիտորի հետ մի քանի երգ է ստեղծել, որոնցում երգում է ընտանիքի, մտերիմ ընկերների, հայրենիքի և կյանքի հանդեպ սիրո մասին:
Հիշեցնենք՝ մի քանի տարի առաջ երգչուհին հանրությանը ցնցեց հայտարարությամբ, որ պատրաստվում է հեռանալ բեմից: Նա աշխարհով հրաժեշտի շրջագայություն կատարեց և հանգստի գնաց: Ավելի ուշ ասել էր, որ ժամանակ առ աժամանակ համերգներ կունենա: