Ալեն Դանիելյանը եւ Սերյոժա Հակոբյանը պարտվեցին
Զագրեբում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մրցամարտերը:
Հայաստանի բռնցքամարտիկներից առաջինը ռինգ մտավ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը: Նա չնայած ոչնչով չզիջեց ռուսաստանցի Իվան Աբրամովին, ավելին, բոլոր ռաունդներում մեծ ակտիվություն ցուցաբերեց, սակայն մրցավարները հաղթանակ շնորհեցին մրցակցին:
Երկրորդը ռինգ մտավ մեր գերծանր քաշային բռնցքամարտիկ Սերյոժա Հակոբյանը: Ավաղ, նա միավորներով զիջեց ուկրաինացի Կոնստանտին Պինչուկին եւ նույնպես ավարտեց ելույթները:
Այդպիսով, մեր մարզիկները դարձան Եվրոպայի բրոնզե մեդալակիր: