Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ։
Նշենք, որ Մարզահամերգային համալիրում նախատեսված էր Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները ընտրում էին Դատավորների միության նախագահ:
Այդ պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։