1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ալեքսանդր Բաբասյան. «Իմ շրջապատն ու հարգանքն ինձ թույլ են տալիս, որ ում ոտքն ուզեմ, ջարդեմ»

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի՝ մի քանի ամսով Հայաստանում գտնվելու մասին BlogNews.am-ը պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ նրա հետ խոսել ենք ինչպես ամառային հանգստի, սպասվելիք նորությունների, այնպես էլ անդադար հնչող քննադատությունների մասին, ըստ որոնց՝ նա ապրում է աներոջ փողերով։

-Ալեքսանդր, մի քանի ամսով Հայաստանում ես, սակայն կրկին քեզ չենք տեսնում էկրաններին։ Այս ընթացքում առաջարկներ եղե՞լ են, կներկայանա՞ս նոր նախագծերում։

-Սերիալներից եղել են առաջարկներ, սակայն մերժել եմ, քանի որ սերիալները սկզբում էին ավելի մեծ մասսայականություն վայելում։ Այդ թեման արդեն արդի չէ։ Ես մի քանի ամսով եմ էստեղ և չեմ ցանկանում կարճատև ինչ-որ դերով ներկայանալ սերիալներում։ Առաջարկներ կան գեղարվեստական ֆիլմերից։ Անահիտ Մութաֆյանն առաջարկեց նկարահանվել նոր կատակերգությունում, սակայն մերժեցի, քանի որ հիմա շաբաթը մեկ կոմեդիա են նկարահանում, սակայն դրանք հիմնականում ծամածռություններ են լինում։

Ելենա Արշակյանն առաջարկել է նկարահանվել իր պատմական ֆիլմում, եթե բյուջեն հաստատվի, հաստատ կնկարահանվեմ այդ ֆիլմում։ Առաջարկ եմ ստացել նկարահանվել նաև մելոդրամայում, որում պետք է մարմնավորեմ գլխավոր հերոսին։ Հավանաբար այդ առաջարկն էլ կընդունեմ։ Առաջարկ կա նաև Հ2 հեռուստաալիքից, սակայն դա դեռ վերջնական չենք քննարկել։

-Հոնորարներդ բա՞րձր են։

Ես ամեն բան անում եմ սիրով, ոչ թե հոնորարի համար, սակայն արածդ աշխատանքի դիմաց պետք է վարձատրվես։ Չգիտեմ՝ որ դերասանը որքան գումար է ստանում, ես ենթադրում եմ, որ իմ հոնորարները միջին չափի են։

-Քեզ բավարարո՞ւմ են այդ հոնորարները, կարո՞ղ էիր դրանցով ապրել։

-Իհարկե ոչ։ Երբ ես նկարահանվում էի սերիալներում, բավականին բարձր էի վարձատրվում, սակայն նույնիսկ դա ինձ չէր բավարարում։ Եթե այն ժամանակ չլիներ անշարժ գույքի իմ բիզնեսը, որով ես 9 տարի զբաղվում էի, հաստատ դա չէր հերիքի։

Կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում տնտեսում են, և մարդիկ, ովքեր սիրում են ապրել՝ լավ հագնվել, լավ վայրեր գնալ. կյանքն ապրելու վրա են գումար ծախսում, ոչ թե դիտելու։ Ես ինչքան շատ եմ աշխատում, այնքան շատ եմ ծախսում։ Տասը տարի առաջ ինձ բավարարում էր «x» գումարը, հիմա դա չի կարող ինձ բավարարել։

-Այսինքն՝ հիմա ավելի շատ ես աշխատում, քան տասը տարի առա՞ջ։

-Դե իհարկե։ Այն ժամանակ ես 23 տարեկան էի։ Այն ժամանակ բավականին դժվար էր աշխատել ու լավ վաստակել։

-Շատերը քո այժմյան ֆինանսական կայունությունը կապում են կնոջդ՝ Լիլիթի ընտանիքի ապահովվածության հետ։

-Շատ սխալ են անում, որովհետև ես մոտ 3 տարի է, ինչ ամուսնացած եմ, մինչդեռ մոտ 7 տարի է՝ գրեթե բոլոր սերիալներում նկարահանվել են իմ մեքենաները՝ սկսած «Որբերից» ու «Որոգայթից»։ Ես դեռ ամուսնացած չէի, ունեի 4 թանկարժեք մեքենա, բնակարան կենտրոնում, որտեղ նկարահանվում էր «Yere1»-ը:

Ես շնորհակալ եմ կնոջս ծնողներին, որ ինձ տվել են ամեն ինչ՝ մի մարդու տեսքով, տվել են հրաշալի և գեղեցիկ, պատկառելի և հավատարիմ կին, հոգատար ու նվիրված մայր՝ ի տարբերություն չարախոսների, ովքեր երբեք չեն հասկանա, թե դա ինչ է։

-Ըստ քեզ՝ ինչո՞ւ մարդիկ չեն հավատում քո անկեղծ ամուսնությանը, անընդհատ շարունակվում են խոսակցությունները, որ դու ամուսնացել ես հանուն գումարի, ձեր ընտանիքը կնոջդ հայրիկի փողերով է ապրում։

- Ինձ ճանաչողները վստահ են, որ նման բան չի կարող լինել։ Իմ ինքնասիրությունն ինձ համար ամեն ինչից վեր է։ Ինչպե՞ս են մարդիկ պատկերացնում, որ Լիլիթի ծնողը, օրինակի համար, ինձ ասի՝ տղա ջան, արի ես քեզ համար կոստյում կամ կնոջդ ներքնազգեստ առնեմ, կամ վերցրու այս 1000 դոլարը, ծախսիր։

Նույնիսկ երբ ես մեքենայում սպասել եմ, աներս մտել է խանութ, ես երբեք ինձ թույլ չեմ տվել ասել՝ ինձ համար էլ այսինչ բանը բեր։ Ես երբեք չեմ մտածել, որ հնարավոր է աներոջս հետ ընկերություն անեմ, բայց մենք ընկերներ ենք, որովհետև նա կյանքի մարդ է, հետաքրքիր, մեծ շրջապատով անձնավորություն, ում հետ ընկերություն անելն ինձ համար մեծ պատիվ է։

Նրանց կողմից որպես նվեր եղել է բնակարան՝ հարսանիքիս կապակցությամբ. մենք 2 բնակարան ենք նվեր ստացել՝ մեկն իմ ծնողների կողմից, մյուսը՝ Լիլիթի, իսկ գումարային աջակցության մասին խոսելը ծիծաղելի է։

Եթե ինչ-որ մեկն իմ դիմացը կանգնի, նման բան ասի, 15 վայրկյան հետո հաշմանդամ կդառնա, սակայն չեմ ուզում ընկնել ինտերներտային մարդկանց հետևից։ Ես ծնվել, մեծացել եմ կենտրոնում, ամբողջ օրը կենտրոնում եմ լինում, եթե ինչ-որ մեկն ունի ինքնասիրություն, իր խոսքն այդքան արժեք ունի, շատ հանգիստ կարող է գալ, ինձ ասել դա, ոչ թե մեկնաբանություն գրի։ Ես կարող եմ գտնել այդ մեկնաբանություն գրողներին, մի զանգով կարող եմ ճշտել, թե այդ մարդն այդ պահին որտեղ է, ուղղակի իմ ամբողջ ժամանակը պիտի տրամադրեմ գնամ սրա-նրա ոտքերը ջարդելուն։ Իմ շրջապատն ու հարգանքն ինձ թույլ են տալիս, որ ում ոտքն ուզեմ, ջարդեմ։

Չեմ ուզում շատ կոպիտ ասել, բայց Շիրազի խոսքերը պիտի ասեմ՝ մի խառնեք մեզ Ձեր վայրի արջի ցեղերին։

-Իսկ կնոջդ ծնողներն աջակցո՞ւմ են քեզ։ Օրինակ, Մոսկվայում բիզես սկսեցիր, ամեն բան ինքնուրո՞ւյն ես արել։

-Իհարկե, եթե ապրում ես նույն քաղաքում, չի կարող աջակցություն չլինել, սակայն ես եմ սկսել իմ բիզնեսը, վարձավճարով տարածք եմ վերցրել և ռեստորան բացել։

Ես վստահ եմ, որ իմ կյանքում կան մարդիկ, ովքեր կողքիս կանգնած են, խոսքն իմ և Լիլիթի ծնողների մասին է, ու ես շատ երջանիկ եմ, որ մեր ընտանիքում նման հարաբորություններ են։ Ես ինձ շատ երջանիկ եմ համարում, որ Լիլիթն իմ ընտանիքի հետ է հարազատ երեխայի պես, իրենց ընտանիքում էլ ինձ են շատ հարազատ ընդունում։ Երբ Մոսկվայում էինք, ես ավելի հարազատացա նրանց հետ, որովհետև տեսա, թե ինչպես են վերաբերվում մեզ, մեր որդուն։

-Մոսկվայում նրանց բնակարանում էիք ապրում, գուցե սա էլ լրացուցիչ խոսակցություների տեղիք տվեց։

-Որոշ ժամանակ ենք ապրել նրանց հետ, քանի որ Լիլիթը դժվարանում էր երեխայի խնամքի հարցում։ Լիլիթի մայրը մեզ շատ է օգնել երեխայի հարցում։ Շատ կանայք երեխա ունենալուց հետո չեն հասցնում հետևել իրենց։ Շնորհիվ նրա՝ Լիլիթը նման խնդիր չի ունեցել։ Փառք Աստծո, էնտեղ Լիլիթի ծնողներն էին օգնում, էստեղ իմ, ես եմ օգնում կնոջս, և մենք հասցնում ենք և՛ երեխայի դաստիարակությամբ զբաղվել, և՛ մեզ հետևել՝ լինել գեղեցիկ, առողջ, խնամված։

-Հիմա հանգստի շրջան է, ինչպե՞ս եք դու և Լիլիթը վայելում Ձեր հանգիստը։

-Քանի որ մեկուկես տարի չէինք եղել Հայաստանում, մեր առաջին նպատակը Հայաստանով պտտվելն էր, որպեսզի լինենք այն տեղերում, որտեղ չենք եղել, մեզ համար նոր բացահայտումներ անենք, մեր կարոտն առնենք Հայաստանից։ Քանի որ երեխային մաքուր օդ է պետք, հաճախ ենք լինում քաղաքից դուրս։ Ես Հայաստանում գրեթե ամեն տեղե եղել եմ, սակայն կան տեղեր, որտեղ Լիլիթը չի եղել։ Օրինակ՝ առաջիկայում գնալու ենք Տաթևի վանք, որտեղ նաառաջին անգամ է լինելու։ Լիլիթը գտել է նաև փոքրիկ հին եկեղեցիներ, որտեղ ես էլ չեմ եղել։ Սևանի մոտ մի սրբավայր կա, որը շատ հին է, սակայն շատ հայտնի չէ, այնտեղ ենք գնալու, ինչպես նաև՝ պետք է գնանք Լաստիվեր, որտեղ ես էլ չեմ եղել։

-Նման տեղեր գնալիս երեխային տանո՞ւմ եք Ձեզ հետ։

-Կոնկրետ Լաաստիվեր՝ ոչ, քանի որ ճանապարհը բավականին դժվար է, սակայն հիմնականում այնպես ենք անում, եր երեխան մեզ հետ լինի։ Ես սիրում եմ, որ երեխաս և կինս աչքիս առաջ լինեն։

-Քո և կնոջդ հանգիստն ամեն տարի քննարկվել է իր շքեղությամբ։ Այս տարի, կարողանո՞ւմ եք Հայաստանում լիարժեք վայելել հանգիստը, թե՞ արտերկիր էլ կմեկնենք։

-Առհասարակ, ես սիրում եմ ինչ-որ բան անել կա՛մ լավ, կա՛մ չանել։ Եթե ես այս պահին ունեմ միջինի հնարավորություն, ավելի լավ է, չգնամ, մնամ տանը։ Մենք հնարավորության խնդիր չունենք, սակայն երեխայի հետ կապված հավանաբար ձմռանը կգնանք արտերկրում հանգստանալու։ Այս փուլում ծովափնյա երկիր մեկնելը քիչ հավանական է։ Հայաստանին մոտ է Թուրքիան, սակայն ես սկզբունքորեն չեմ գնա Թուրքիա հանգստանալու։

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan