1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ալեքսանդր Բաբասյանը՝ որդու ծննդից հետո փոխվելու և կնոջ հայրական տանն ապրելու մասին BlogNews.am

BlogNews.am-ը գրում է ․ 
Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, քանի որ մոտ 1 տարի է՝ Ռուսաստանում է, որտեղ ապրում է կնոջ ընտանիքի հետ ու սկսել է իր բիզնեսը։  BlogNews.am-ի հետ բացառիկ զրույցում Ալքեսանդրը պատմել է ընտանիքի, ամուսնությունից հետո փողոցային կյանքից կտրվելու, որդու` Ալեքսանդր կրտսերի ծննդից հետո շատ բաներ հասկանալու և այլնի մասին։


- Ի՞նչ է փոխվել կյանքումդ որդուդ ծննդից հետո։

- Կյանքում կարող է ամեն ինչ լավ լինել. ամուսնացած լինես, աշխատանք ունենաս, ծնողներդ, ընկերներդ կողքիդ լինեն, երջանիկ լինես, բայց մինչ երեխա ունենալը զգում ես, որ ինչ-որ բան պակաս է։ Մինչ հայր դառնալս ինձ ասում էին՝ մինչև երեխա չունենաս, չես պատկերացնի, ասում էի, ես այնքան խելացի, այնքան տեսած եմ, որ գիտեմ՝ երեխան ինչքան թանկ բան է։ Սակայն ես դա հասկացա հայր դառնալուց հետո. երեխան լրացնում է բոլոր բացերը, մինչև երեխա չես ունենում, չես հասկանում՝ ինչ է երջանկությունը, երկնային պարգև է դա։ Երբ նրան գրկում ես, հասկանում ես, որ աշխարհում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի հոգս. դու երջանկության գագաթնակետում ես։

- Երեխադ ինչո՞վ է զարմացրել քեզ։

- Նա 6 ամսական է, դեռ չի խոսում, թեև արդեն մամա է ասում, մեկ-մեկ՝ պապա։) Երևի ռեֆլեքսորեն է ասում, երբ սոված է լինում։

Տղաս հիմնականում իր ժեստերով, միմիկաներով է զարմացնում ինձ։ Ամեն օր նորություն եմ նկատում նրա մեջ ու ուրախանում՝ տեսնելով նրա զարգացումը, մեծանալը։ Նայում ես նրան ու քեզ պատկերացնում այդ տարիքում, նրա միմիկաները նմանացնում քոնին։ 4 ամսականից զարմացնում է ինձ իր հայացքով. շատ խելացի, հասուն, գիտակից մարդու հայացք ունի։ Ես տեսնում եմ հասկացող մարդու, ով դեռ չի կարողանում խոսել։

- Որդիդ ակտի՞վ է, թե՞ դեռ չի սկսվել այդ այդ փուլը։

- Չափից դուրս  աշխույժ է, չարաճճի։ Ուղղակի հնարավոր չէ, որ նա 10 րոպե հանգիստ մնա, և մենք հանգստանանք։ Շատ շարժուն է։ Չգիտեմ՝ երբ սկսի քայլել, ինչպես ենք հասցնելու իր հետևից, որ քանդուքարափ չանի։) Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ երեխաս այդպիսին է։ Հիմնականում փոքր երեխաները «լոդր» են լինում, դժվարանում են շարժվել, նրանց հետ մարզանքներ  են անում։ Մենք մարզանքների կարիք չունենք, քանի որ նա դա ապահովում է իր համար։ Արդեն չոչ է անում։

- Իսկ ո՞ւմ է նման։

- Մեծամասնությունն ասում է, որ ինձ է նման, բայց մայրս ասում է, որ Լիլիթին է նման։ Ես էլ եմ շատ նմանացնում Լիլիթին։ Կարծում եմ՝  երկուսիս էլ նման է։ Վերջերս իմ 6 ամսականի և երեխայիս ներկայիս նկարը դրել էինք իրար կողքի, կոլաժ սարքել, ում ցույց էինք տալիս, ասում էին՝ նույն երեխան է։

- Դու և կինդ միշտ ակտիվ եք եղել, տարբեր տեղեր գնացել, երեխայի հետ ժամանցի տարբերակը փոխվե՞լ է։

- Միանշանակ երեխայի գործոնը դրական առումով խանգարում է ժամանցին։ Հատկապես Մոսկվայում ես շատ զգույշ եմ, քանի որ այստեղ տարբեր տեսակի մարդիկ կան, և երեխային ամեն տեղ չենք տանում։ Երբ տանից դուրս ենք գալիս, Լիլիթի մայրը մեզ օգնում է, սակայն մեզ ավելի հաճելի է երեխայի հետ գնալ ինչ-որ տեղ։ Այժմ շատ ցուրտ է, դրա համար քիչ ենք դուրս գալիս, բայց հաճախ զբոսանքի ենք տանում երեխային։ Նրան տանում ենք այնպիսի տեղեր, որտեղ չկա այնպիսի երաժշտություն, որը կազդի իր վրա, այնպիսի  ռեստորաններ, որտեղ երեխայի համար հանգստի սենյակ կա։ Արդեն փորձում եմ տղայիս սովորեցնել դասական, հայկական ժողովրդական երաժշտության։ Լիլիթն ասում է՝ հիմա նա չի հասկանում, բայց ես կարծում եմ, որ պետք է փոքրուց սովոր լինի այդ երաժշտությանը։

Հիմնականում ամեն բան այնպես եմ կազմակերպում, որ երեխան անընդհատ մեր կողքին լինի, որովհետև ես ոչ ոքի չեմ վստահում։ Սիրում եմ, որ և՛ կինս, և՛ երեխաս աչքիս առաջ լինեն, երբ մի 5 րոպե չեմ տեսնում նրանց, ջղայնանում եմ։

- Փաստորեն, ավելի տնակյաց ես դարձել։

- Միանշանակ, փորձում եմ 5 րոպե շուտ վերջացնել աշխատանքս, որպեսզի հասնեմ տուն ու նրան գրկեմ, տեսնեմ, թե ինչպես է լողանում, հաց ուտում։ Ինձ թվում էր՝ երբեք չեմ խորանա այդպիսի մանրուքների մեջ, բայց երեխաս շատ բան է փոխել կյանքումս։ Նաև՝ ինձ ավելի բարի, ուշադիր մարդ է դարձրել։ Դա սկսեց Լիլիթը. նա շատ դրական ազդեցություն ունեցավ ինձ վրա, հետո ավելացավ երեխայի գործոնը։

- Ամուսնական կյանքը շա՞տ է փոխել քեզ։

- Ամուսնական կյանքը փոխում է մարդուն։ Եթե ուզում ես ընտանիքիդ համար լավ ամուսին ու  հայր լինել, պետք է վերջ դնես փողոցի կյանքին և վերադառնաս ընտանիք։ Որպես կանոն՝ Բաբասյանները՝ պապս, հայրս, հորեղբայրս, ընտանիքի շատ լավ հայրեր, ամուսիններ են։ Ես էլ չեմ ուզում խախտել ավանդույթը, հուսով եմ՝ այդպես է։

- Երեխայի խնամքով զբաղվո՞ւմ ես։

- Չէ, դա ինձանից հեռու է։ Մի անգամ գիշերը երեխան լացում էր, Լիլիթը հոգնած էր, որոշեցի ինքս փոխել տակդիրը. դա առաջին ու վերջին անգամն էր, քանի որ հաջորդ առավոտ Լիլիթն ասաց, որ երեխայի բոլոր շերերը թարս էի կոճկել։) Ես նման բաներից հեռու եմ, բայց երեխաս անընդհատ գրկումս է, շատ ուշադիր եմ։ Մեծ հաճույքով մասնակցում եմ նրան լողացնելու արարողությանը։ Ես պահում եմ, Լիլիթը լողացնում է և դրանից մեծ հաճույք եմ ստանում։

- Դայակի օգնության դիմո՞ւմ եք։

- Չէ, երևի երբեք էլ չեմ դիմի, որովհետև չեմ վստահում ոչ ոքի՝ նույնիսկ ամենալավ դայակին։ Ես շատ սեփականատեր եմ. եթե 5 րոպե չիմանամ՝ ով է ձեռք տվել նրան, չգիտեմ՝ ինչ կլինեմ։ Եթե տան մի անկյունից լսում եմ, որ նա լացում է, ցայտնոտի մեջ եմ ընկնում։ Լիլիթը չի աշխատում, նրա նպատակը երեխային և ինձ պահելն է։ Չգիտեմ՝ ի՞նչ ծայրահեղ դեպք պետք է լինի, որ դիմենք դայակի։

- Դու և Լիլիթն առանձի՞ն եք ապրում։

- Լիլիթի խնդրանքով այժմ ապրում ենք իր ծնողների հետ, որպեսզի մայրն իրեն օգնի երեխայի խնամքի հարցով։ Երեխայի նորածին ժամանակ Լիլիթը շատ էր դժվարանում։ Այստեղ տունը մեծ է, բայց արդեն տուն ենք կառուցում մեզ համար։

- Տեղյակ եմ, որ Ռուսաստանում բիզնես ես սկսել։ Ի՞նչ բիզնես է։

- Քանի որ երեխայի հետ կապված պետք է այստեղ մնայինք, բացեցի բար-ռեստորան, որն արդեն 6 ամիս է՝ աշխատում է  և ամեն բան լավ է, փառք Աստծո։ Սկզբնական շրջանում մի քիչ դժվարացանք, բայց հիմա ամեն ինչ շատ լավ է։

- Հայաստան վերադառնալու նպատակ չունե՞ս։

- Շուտով կվերադառնանք Հայաստան և մի քանի ամիս կմնանք այդտեղ։ Երբ եկա Մոսկվա, Հայաստան վերադառնալու նպատակ ունեի, սակայն բժիշկները երեխային 6 ամիս չէին թողնում ինքնաթիռ նստել։ Քանի որ  պետք է երկար մնայի, որոշեցի գործ սկսել, քանի որ պարապ մնալն ինձ համար չէ։ Ամեն բան ստացվեց ու վատ չէ, այնպես որ, որոշ ժամանակ այստեղ կմնանք, սակայն ես որոշել եմ, որ վերադառնալու ենք  Հայաստան։ Գուցե 1-2 տարի հետո վերջնական վերադառնամ։

Թեև Լիլիթը կյանքի մեծ մասն այստեղ է ապրել, այժմ նա ինձնից շատ է ուզում վերադառնալ Երևան՝ մեր օջախ։ Բացի Լիլիթի ծնողներից, իմ մի քանի ընկերներից և ռեստորանային բիզնեսից՝ մենք այստեղ ոչինչ չունենք, մեր ամեն ինչը Հայաստանում  է, և մեր կյանքը պետք է էդտեղի հետ կապված լինի։ Իմ երեխան անպայման պետք է Հայաստանում մեծանա և դպրոց գնա։

-Գործնական առաջարկներ ունե՞ս, նորություններ սպասվո՞ւմ են, թե՞ որոշել ես մոռանալ դերասանական կարիերայի մասին։

- Մոսկված մեծ քաղաք է, էստեղ հաճախ առաջարկում են համերգներ վարել, այստեղ գտնվող գրեթե բոլոր աստղերը հարսանիքներ են վարում, բայց ես չեմ սիրում նման բաներով զբաղվել։ Շատ առաջարկներ եմ մերժել։ Առաջիկայում էստեղ բարեգործական համերգ կա, որը վարելու առաջարկ եմ ստացել, գուցե համաձայնություն տամ, քանի որ բարեգործական է, բայց չեմ ուզում գումարով ինչ-որ բան վարել, քանի որ դա ինձ դուր չի գալիս։ Ֆիլմերի առաջարկներ էլ են եղել, սակայն դրանք էլ եմ մերժել, քանի որ երկրորդական դերեր էին, մի անգամ էլ ադրբեջանցու դեր են առաջարկել, որը սկզբունքորեն մերժել եմ։

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ մի քանի ամիս առաջ «Արմենիայից» առաջարկ ստացա, սակայն չկարողացա գալ, քանի որ երեխաս նոր էր ծնվել։ Ելենա Արշակյանը շատ էր ուզում, որ նկարահանվեմ «Անավարտ թռիչքում», սակայն ոչ մի կերպ չկարողացա Հայաստան գալ։ Հիմա ևս մի առաջարկ ունեմ, որի համար հավանաբար մայիսին կգամ Հայաստան։ Այլևս չկան խանգարող հանգամանքներ։

Ամալյա Հովհաննիսյան
BlogNews.am

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan