Ալեքսանյանների ընտանիքին պատկանող նախկին մանկապարտեզի շենքը կվերադարձվի համայնքին
Ավագանու նախորդ կազմի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն լուծարված՝ Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքը կվերադարձնի Մալաթիա-Սեբաստիա համայնքին:
Երևանի ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ կրթահամալիրի շենքն ու հողատարածքն այդ ժամանակ հանձնվել էին «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման, և հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, իսկ Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծարում է պայմանագիրը:
