Ալեքսանյանի սուպերմարկետներում անցում են կատարում «սպիտակ» հաշվապահության
Հանրապետական օլիգարխան, որը մայիսի 8-ին սատարեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու հարցում, նոր Կառավարության ձևավորմանը զուգընթաց նորացնում է իր աշխատելաոճը։
Մասնավորապես, եթե նախկինում Հանրապետական պատգամավորներին պատկանող բիզնեսներն աշխատում էին ստվերում կամ մասնագիտական լեզվով ասած` «սև» հաշվապահությամբ, հիմա արդեն որոշել են հաշվապահության գույնը փոխել։
ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցում հրատապ կարգով անցում են կատարում «սպիտակ» հաշվապահությանը։
Նշենք, որ քաղաքական ակտիվ զարգացումների մեջ արագ կողմնորոշվող Ալեքսանյանին այս հարցում հետևել են նաև ՀՀԿ-ական այլ գործարար պատգամավորներ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ վերահաստատել Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ արտոնյալներ չեն լինելու, բիզնես-պաշտոն սերտաճումն էլ բացառելու են։
