Ալեքսանյանի ու Ջուլֆալակյանի թիմերը քառորդ եզրափակիչ են դուրս եկել
Ըմբշամարտի Գերմանիայի Բունդեսլիգայի մասնակից 14 ակումբերը նախնական փուլում բաժանվել էին երկու գոտիների: Հարավ և հյուսիս գոտիների (յուրաքանչյուր գոտում 7-ական ակումբեր էր մասնակցում) խմբային մրցաշարերի հաղթողները՝ «Նենդինգենն» ու «Քյոլլերբախը» պայքարը կսկսեն միանգամից քառորդ երզափակչից: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:
Մնացած 12 թիմերը 1/8-րդ փուլում 2-ական հանդիպումներից բաղկացած մրցամարտեր անցկացրին դեկտեմբերի 13-ին և 20-ին, որոնցում 6 հաղթողներին ևս քառորդ եզրափակչի ուղեգիր բաժին հասավ:
Առանց Արթուր Ալեքսանյանի, նրա թիմը՝ ստուգատեսի հյուսիսային գոտու մրցաշարում 2-րդ տեղը գրաված «Մայնց-88»-ը, 20:8 և 14:13 հաշիվներով պարտության մատնեց «Շիֆերստադին»:
Այս երկու հանդիպումներում էլ իրեն գերզանց դրսևորեց ազատ ոճի Հայաստանի ճանաչված վարպետներից մեկը՝ Միհրան Ջաբուրյանը: Նա հանդես եկավ առաջին հանդիպումում՝ 57, իսկ երկրորդում՝ 61 կգ քաշային կարգերում, ու երկու դեպքում էլ բացահայտ առավելությամբ պարտության մատնեց մրցակցի թիմի կազմում ելույթ ունեցող Վլադիսլավ Վագներին՝ 17:1 և 16:1 հաշիվներով:
Նա այդ հաղթանակներները տարավ ժամանակից շուտ համապատասխանաբար՝ 2 ր 38 վրկ, և 2 րոպե 54 վրկ ընթացքում և երկու հանդիպումների ժամանակ էլ իր թիմին 4-ական կարևոր թիմային միավորներ պարգևեց:
«Մայնց-88» հաջողությամբ հաղթահարեց այս փուլի արգելքն ու մտավ ¼-րդ եզրափակիչ:
Այս մասին հայտնում է «wrestling.am»-ը եւ հավելում, որ Բունդեսլիգայի առաջնության հարավային գոտու մրցաշարում 4-րդ տեղը գրաված «Աալեն-05»-ը, որի կազմում ելույթ է ունենում նաև հունահռոմաեկան ոճի մեր մեկ այլ աստղը՝ այս տարվա 75 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, 1/8-րդ փուլում մրցում էր հյուսիսային գոտու մրցաշարի մասնակից «Աախեն-Վալհեյմի» հետ: Արսենը մասնակցեց մրցամարտի միայն առաջին հանդիմանը և օգնեց իր թիմին 18:5 հաշվով հաղթելու մրցակցին: