Ալիեւը կորցրել է իր ինքնիշխանությունը, նա գործում է Թուրքիայի ցանկությունների համատեքստում.Վիտալի Միլոնով
Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Արցախա-ադրբեջանական շփման գծում թշնամին շարունակում է պարբերաբար լարվածությունը պահպաննել, ինչո՞ւ, ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի նախագահ Ալիեւը, փորձել ենք հետաքրքրվել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովից, ով համառոտ, բայց բովանդակալից տվեց հետեւյալ պատասխանը.
-Ալիեւը կորցրել է իր ինքնիշխանությունը: Նա գործում է Թուրքիայի ցանկությունների համատեքստում: Իսկ Թուրքիան չի ստորագրել խաղաղության պայմանագիրը:
Հ.Գ. Ի՞նչպես է տեսնում ՌԴ պատգամավորը Արցախի հարցի կարգավորման վերջնական լուծումը, ներքաղաքական ի՞նչ տրամադրություններ են ՌԴ-ում հարցերի պատասխանը կներկայացնենք առաջիկայում:
