Ալիևի օգնականները թող պատմություն կարդան, որ նրան վատ վիճակի մեջ չդնեն. Գագիկ Ծառուկյան
Արցախի անկախ պետության հարցն Արցախի ժողովուրդը լուծել է: Մենք արդեն 3 տարի ունենք Արցախի անկախ պետություն: Միայն պետք է աշխարհում ճանաչում լինի: Բանակցությունների հիմքում պետք է լինի Արցախի անկախության հարցը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանի խոսքերով, վերոնշյալ հարցը պետք է քննարկման առարկա չլինի:
Հարցին, թե ինչպես է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում այսօրվա իշխանությունների քայլերը, Ծառուկյանը նշել է, թե ամենակարևորն ուզում են անել, սակայն մարդ պետք է փորձ ունենա, պետք է խորհրդատվական միջոցառումներ կազմակերպել փորձ ունեցողների հետ. «20 հոգու կարելի է լսել ու անել ամենալավը: Եթե մարդն իրեն դնում է ամենագետի տեղ, ուրեմն ոչ մի բան չգիտի: Պետք է նստել քննարկել առաջարկները և ընտիր բան կլինի: Ես ասում եմ իմ տեսակետը, թող դրանից լավն առաջարկեն, մենք կընդունենք: Թե չէ հո ֆեյքերի գրելով չէ: Եղբայր, կարող ես, արի նստի դեմս քննարկենք: Ֆեյքերով երկիր չենք կառուցի»:
Գագիկ Ծառուկյանին ծիծաղեցնում է Ադրբեջանի նախագահի խոսքերը՝ իբր Հայաստանի մեծ մասն ադրբեջանական տարածքներ են. «Ալիևին ու իր խորհրդականներն ու օգնականները ճիշտ տեղեկություններ չեն տվել: Նրանք պետք է համաշխարհային պատմություն կարդան: Հայերը հազարամյակների պատմություն ունեն, իսկ Ադրբեջանը՝ 100 տարվա: Եթե ասում են՝ Հանքենդին 1847 թվականին անվանափոխվել է, թող ասի նաև, որ այն դրանից առաջ հազարամյակներ եղել է հայկական բնակավայր: Ալիևի օգնականները թող պատմություն կարդան, որ նրան վատ վիճակի մեջ չդնեն»:
