Ալիևը բռնապետ է, որը երբեք չի թաքցրել հայերի նկատմամբ իր ցեղասպան ծրագրերը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձ կանխելու անհրաժեշտության մասին բանաձևի նախագծի քննարկման ժամանակ սենատոր Վալերի Բուայեն իր ելույթում անդրադարձել է բռնապետ Ալիևի՝ հայերի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներին․
«Իլհամ Ալիևը բռնապետ է, որը երբեք չի թաքցրել հայերի նկատմամբ իր ցեղասպան ծրագրերը»,- ասել է սենատորը՝ դիմելով Սենատի լսումներին ներկա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեին։ Վալերի Բուայեն հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների կողմից դաժանաբար սպանված զինծառայողների, գերեվարված Արցախի բոլոր ղեկավարների մասին, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում։