Ալիևը խաղաղասեր չի դարձել, պարզապես Հայաստանն է փոխվել. Արման Նավասարդյան
Ադրբեջանի նախագահը խաղաղասեր չի դարձել, պարզապես Հայաստանն է փոխվել։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Արման Նավասարդյանը:
«Այժմ ճիշտ է ճեղքում չի եղել, բանակցային ձեւաչափը չի փոխվել, սակայն ինչ–որ բան փոխվել է, մենք բոլորս դա զգում ենք։ Բացարձակապես հակված չեմ մտածել, թե փոխվել է Ալիեւի քաղաքական մենթալիտետը եւ նա վաղը դառնալու է խաղաղության աղավնի։ Ոնց կար, այնպես էլ մնացել է։ Պարզապես Հայաստանն է փոխվել, եկել է լեգիտիմ իշխանություն, որի հետ չի կարող խոսել այնպես, ինչպես խոսում էր նախորդ իշխանությունների հետ եւ ասում էր՝ Աղդամն իրենց հայրենիքն է»,- նշեց նա: