Ալլա Պուգաչովան համերգ կտա Վրաստանում
Ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան առաջին անգամ՝ 1998 թվականից ի վեր, համերգով հանդես կգա Վրաստանում:Այս մասին հայտնել է Վրաստանի Մշակույթի Պալատի նախագահ Դավիդ Օկիտաշվիլին,փոխանցում է apsny.ge-ն:
«Ալլա Պուգաչովան իր ամուսնու հետ մտադիր է հոկտեմբերին ժամանել Վրաստան և այստեղ բարեգործական համերգ տալ»,- հայտարարել է Օկիտաշվիլին: Նրա խոսքով՝ «տվյալ պահին բանակցություններ են տարվում Պուգաչովայի Թբիլիսի այցելության վերաբերյալ»:
Ռուսական էստրադային պրիմադոննայի վերջին համերգը Վրաստանի մայրաքաղաքում կայացել է 1998 թվականի նոյեմբերին: