Ալպերում կործանված ինքանթիռում տեսաձայնագրություն են գտել
Slaq.am-ը գրում է .
Գերմանական «Germanwings» ինքնաթիռի բախման վայրում՝ ֆրանսիական Ալպերում, գտնվել է մի քանի վայրկյան տևողությամբ տեսաձայնագրություն ՝ արված բջջային հեռախոսով ՝ բախումից ակնթարթներ առաջ։
Ֆրանսիական «Paris Match» և գերմանական «Bild» պարբերականներին հաջողվել է այդ ձայնագրությունը լսել և քիչ առաջ նրա վերծանումը նրանք հրատարակել են իրենց կայքերում։
Ըստ վերոնշյալ պարբերականների՝ տեսագրությունը այնքան քաոսային է, որ անհնար է որևէ մեկին տարբերակել, սակայն դատելով լսվող ճչյուններից՝ ակնհայտ է դառնում, որ ինքնաթիռի ուղևորները գիտակցում էին, թե ինչ է իրենց սպասվում։ Այդ ձայնագրության մեջ լսվում են «Աստված իմ» բացականչություններ մի քանի լեզուներով, նաև մետաղի հարվածի ձայներ՝ առնվազն 3 անգամ, որով ենթադրվում է օդաչուն փորձել է կոտրել խցիկի դուռը։ Դրանից հետո էլ աղաղաղակները ավելի են ուժգնանում՝ ինքնաթիռը հուժկու թափ է տալիս և քիչ անց այլևս ոչինչ...
Սույն ձայնագրությունը թերևս հաստատում է գտնված սև արկղի ձայնագրության վերծանումը՝ ըստ որի օդաչուի օգնական Անդրեաս Լյուբիցը գիտակցաբար ինքնաթիռը տարել է կործանման՝ իր հետ խլելով 149 ուղևորի կյանք։
