Ալրաղացի Լյովին պատկանող ռեստորանը փակվել է.
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի նախկին թիմակից, նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, պատկանող «Ախ Թամար» ռեստորանը որոշ ժամանակ առաջ փակվել է:
Հիշեցնենք, որ ռեստորանը գտնվում է Սևանում, և վերջին տարիներին այն վերաբացվեց Ալրաղացի Լյովի ջանքերով: Նկատենք, որ ռեստորանին կից գործում է հյուրանոցային համալիր և զվարճանքի կենտրոն, որտեղ պարում էին դրսից բերված օտարերկրացի պարուհիներ: Այնուհետև հաճախորդները կարող էին 200 ԱՄՆ դոլարով ընտրել պարուհիներից որևէ մեկին և զվարճանքը շարունակել արդեն առանձին միջավայրում: Թե ինչի համար են ժամանակավորապես կողպվել հյուրանոցի դռները՝ անհասկանալի է: Հյուրանոցի աշխատակազմի համար ևս անհասկանալի է, թե ինչն է մի քանի օր համալիրի աշխատանքների դադարեցման պատճառը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
