Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլանդների Թագավորություն
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը սույն թվականի ապրիլի 16-18-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում մասնակցել են Պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային 6-րդ վեհաժողովին։
Վեհաժողովի շրջանակներում Ամբակում Գրիգորյանը եվրոպական այլ երկրների քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, այցելել է տեղի քրեակատարողական ծառայություն՝ ուսումնասիրելու Նիդերլանդների առկա փորձը։
Բացի այդ՝ Ամբակում Գրիգորյանը հանդիպում է ունեցել Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպության (EuroPris) փոխնախագահ Յուստինա Դզիենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ Կազմակերպությանն անդամակցելու հնարավորությունը։ Տվյալ Կազմակերպությանն անդամակցում են Եվրոպայի Խորհրդի անդամ երեք տասնյակից ավել երկրների քրեակատարողական ծառայություններ։