Ամբաստանյալի աթոռին է հայտնվել քննիչ Ռաֆիկ Կարապետյանը՝ քրգործի ապացույցները կեղծելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քննչական կոմիտեի՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի գործունեության մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են: Եվ այսպես՝ «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով՝ զուգորդված խուլիգանության միջին ծանրության հանցագործության վերաբերյալ իր վարույթում քննվող թիվ 15856017 քրեական գործով միասնական դիտավորությամբ կեղծել է ապացույցները:
Մեզ հայտնի դարձավ, որ մի խումբ երիտասարդներ կռիվ են արել, իսկ քննիչը ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ նշել է, թե տղաները կռիվ չեն արել:
Այս արարքի համար քննիչ Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 2-րդ մասի՝ ապացույցներ կեղծել, հատկանիշներով:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Հիշեցնենք նաեւ՝ 2017թ. նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազության դատախազները ծեծի էին ենթարկել քննիչի, իսկ ահա միջադեպը կապված էր աշխատանքային տարաձայնության հետ: Այս դեպքը քննվում է հատուկ քննչական ծառայությունում: Ըստ էության, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում անմխիթար վիճակ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում