Ամբերդի համայնքապետ Մանվել Բաբայանի դեմ քրեական գործ է հարուցվել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ոստիկանությունը՝ լրատվամիջոցում տեղ գտած հրապարակումը ընդունելով , որպես հանցագործության մասին հաղորդում՝ Վաղարշապատի բաժնում նյութեր էր նախապատրաստում Ամբերդի համայնքապետի՝ Fnews.am-ի հիմնադիր, լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ դրսեւորած ամբարտավան պահվածքի, հնչեցրած սպառնալիքների եւ զրպարտությունների հետ կապված:
Եվ շուրջ տաս օր. օբյեկտիվ, բազմակողմանի հետաքննություն իրականացնելու, փաստերը համադրելու արդյունքում՝ քիչ առաջ տեղեկացանք, որ նյութերի նախապատրաստման գործընթացը ավարտվել է, եւ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր, օրենսգրքի 164 հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 2-րդ մասով այն է՝ նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: