1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ամբողջ գիշեր չեմ քնել. Ամուսինս աչքիս առաջ էր… անհայտ կորած ազատամարտիկի կին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմի վետերանների միության Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց` հստակ տվյալներ կան, որ Արցախյան պատերազմի տարիներին ռազմագերի ընկած շատ հայորդիներ ողջ են, գտնվում են ադրբեջանական բանտերում, սակայն հակառակորդը չի ցանկանում նրանց վերադարձնել հայկական կողմին.

«Հարյուր տոկոսով ողջ մնացածներից մեկը Ռաֆայել Բալայանն է՝ Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից, նա այժմ մոտավորապես 50 տարեկան է, ադրբեջանական բանտում է 1992 թվականից»,- մեկ անձի մասին ինֆորմացիա տրամադրեց Բալայանը:

 

«Փաստ» թերթի հետ զրույցում` գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կինը` Զարինե Հակոբյանը նշեց, որ նման հայտարարությունները մեծագույն ցավ են պատճառում հարազատին սպասող ընտանիքներին:

«Ամբողջ գիշեր չեմ քնել: Ամուսինս աչքիս առաջ էր: Ես չեմ հասկանում պարզապես, թե այդ տվյալները հայտարարողին ո՞վ է տվել փաստեր: Որևէ մեկը անգամ մոտավոր տվյալներ հրապարակելու իրավունք չունի: Մոտավոր տվյալներն էլ այնքանով են պարզ, որ յուրաքանչյուր անհայտ կորածի ընտանիք դիմել է միջազգային Կարմիր խաչին կամ այլ կազմակերպությունների և ներկայացրել ամուսնու կամ որդու տվյալները: Եթե կոնկրետ տվյալ կա, թող ներկայացվի, որ մենք հասկանանք, թե հարցին ինչպիսի մոտեցում կարող է տրվել»,– նշեց անհայտ կորած ազատամարտիկի կինը: Զարինե Հակոբյանը ընդգծում է.

«Ես Յուրայի մասին անցյալով երբեք չեմ խոսել, սպասում եմ նրան ու հավատում եմ, որ մի օր կգա: Իմ հավատը փոխանցվել է զավակներիս ու թոռներիս:

Յուրան վերջին օրը ասաց` սպասիր, գալու եմ, ու ես հավատում եմ նրան: Արդեն 25 տարի սպասում եմ, բայց այս հայտարարությունը խորությամբ ցնցեց ինձ»: Նշենք, որ 1994 թվականի հունվարի 5–ին դասակի հրամանատար, լեյտենանտ Յուրի Առուստամյանը գումարտակի զինակից ընկերների հետ հրաման ստացավ՝ մասնակցելու հարավարևելյան սահմանագոտում (Հորադիզ կայարան) ծավալված թեժ մարտական գործողություններին: Հերոսաբար պայքարեց մինչև վերջին փամփուշտը՝ շրջափակման մեջ հայտնվելով: Հունվարի 7–ից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել:

Զարինե Հակոբյանը որոշեց շարունակել ամուսնու պայքարը: Նա աշխատանքի անցավ ՀՀ պաշտպանության նախարարությունում: «Ո՞վ ասես եթեր է դուրս գալիս, ինչո՞ւ չի համակարգվում այս դաշտը:Ո՞վ է թույլ տվել այդ մարդուն նման պրովոկացիոն հայտարարություն անել: Ռաֆայել Բալայան անունով ռազմագերի չկա, մենք հատ–հատ գիտենք բոլոր ռազմագերիներին: Այս մարդը անգամ անձի տվյալն է սխալ ներկայացրել: Իրականում խոսքը Ռաֆայել Բաղդասարյանի մասին է»,–մանրամասնեց Զարինե Հակոբյանը:

 

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամը կոչ է անում նման ինֆորմացիան հրապարակային դարձնելուց առաջ խորհրդակցել տարիներ շարունակ այդ հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan