1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ամբողջականացվում է Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարը

Tert.am-ը գրում է.
Իրավաբանների համահայկական խորհրդաժողով ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու համար ստեղծված հանձնախումբն այս բնագավառում ծավալուն ուսումնասիրություններ է իրականացնում, որից հետո թղթածրարը ներկայացվելու է համապատասխան մարմիններին, որոնք էլ կարող են գործնական քայլեր ձեռնարկել։

Նա հայտնեց, որ հանձնախումբը լրջորեն ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության հիմնախնդրի իրավական ասպեկտներին առնչվող տարատեսակ հանգամանքներ, այդ թվում՝ Թուրքիայի ազգային–դատական ատյանների կողմից կազմված 1919-1921 թթ. ակտերը, Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի նշանակությունը և այլն, որոնք հիշյալ հիմնախնդրի տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն։

«Իրականում պետք է ընդունենք այն հանգամանքը, որ արդեն իսկ այս դատական ակտերում ընդգծված է, որ հայ ազգաբնակչության բնաջնջումը կազմակերպված է եղել։ Ցավոք սրտի, այս կարևոր իրավական փաստը հավուր պատշաճի չի հետազոտվել և գնահատվել»,-ասաց նա։

-Ամփոփ կներկայացնե՞ք Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի նպատակն ու առաքելությունը։

- Իրավաբանների համահայկական խորհրդաժողովը ստեղծվել է 2009 սեպտեմբերի 20-ին՝ իրավաբանների համահայկական առաջին համաժողովի արդյունքում և դրա հիմնական նպատակն այն է, որ Հայաստանի սփյուռքի և Արցախի միջև իրավագիտության տարբեր բնագավառներում աջակցություն ցույց տրվի պետական, ազգային ծրագրերի իրականացմանը, մասնագետների միջև գործակցության ակտիվացմանը և միջազգային համագործակցության միջոցով նպաստենք հայ իրավագիտության զարգացմանը։ Կազմակերպությունը կարելի է ասել միավորում է ամբողջ աշխարհի հայ իրավաբանների, ինչպես նաև իրավագիտության ոլորտին առնչվող մասնագիտություն ունեցող այլ անձանց։ Օտարերկրացին ևս կարող է կազմակերպության անդամ դառնալ, եթե նրան երաշխավորում է կազմակերպության երկու անդամ։

-Ցեղասպանության, պահանջատիրության հիմնախնդիրների ուսումնասիրությունն ի՞նչ փուլում է։

- 2013 թվականի հուլիսին տեղի ունեցավ իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը և այդ համաժողովի ընթացքում ստեղծվեց Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու համար հատուկ հանձնախումբ, որի նախագահը դարձավ Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Կազմակերպության խնդիրների մեկը հենց մասնավորապես ցեղասպանագետ-իրավաբանների պատրաստմանը աջակցելն է։ Կարևոր նշանակություն ուներ այն հանգամանքը, որ կազմակերպության խնդիր է դիտարկվում համահայկական նշանակության իրավունքի ոլորտի առանձին ծրագրերի մշակումը, դրանց իրականացմանը օժանդակելը, համահայկական նշանակություն ունեցող իրավագիտական տարբեր հետազոտությունների իրականացումը և ուղղակի ակնհայտ է, որ Ցեղասպանությանն առնչվող հարցերը, որպես այդպիսին, ունեն համահայկական կարևորագույն նշանակություն։ Հենց դա է պատճառը, որ ստեղծվեց Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու համար հատուկ հանձնախումբ, որն իր մեջ ընդգրկում է ոչ միայն հայաստանյան իրավագետների, այլ նաև հայ իրավագետների աշխարհի մի շարք երկրներից։

- Ի՞նչ արդյունքներ կան, ինչպիսի՞ պահանջատիրական դիմումներ, հայտեր են պատրաստվում ներկայացվել։

-Ինչպես իրավաբանների համահայկական խորհրդաժողով ՀԿ-ի, այնպես էլ ստեղծված հատուկ հանձնախմբի նպատակը ոչ թե ինչ-որ դիմումներ ստանալն է, կամ ներկայացնելը, այլ առաջին հերթին այդ բնագավառին առնչվող համապատասխան հետազոտություններ իրականացնելն է, այդ ուսումնասիրությունների իրականացման արդյունքում իրավական թղթածրարն ամբողջականացնելն է, ինչի արդյունքում թղթածրարը բնականաբար ներկայացվելու է համապատասխան մարմիններին, որոնք կարող են գործնական քայլեր ձեռնարկել։ Հատուկ հանձնախմբի ստեղծումից հետո անմիջապես սկսեցին աշխատանքներ տարվել վերջինիս գործունեության ծրագրի նախապատրաստման և այդ ծրագրի հիման վրա ընթացիկ հետազոտությունների իրականացման ուղղությամբ։ Ներկայումս հանձնաժողովի կողմից հետազոտության համար ընտրվել են հետևյալ հիմնական հարցադրումները։

1. Ցեղասպանության դեպքերի դատապարտման և սանկցիաների կիրառման իրավական հիմքերի և միջազգային պրակտիկայի նշանակությունը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ։

2. Թուրքիայի ազգային–դատական ատյանների կողմից 1919-1921 թթ-ին կայացրած դատական ակտերի իրավական նշանակությունը։

3. Վաղեմության ժամկետի առնչությամբ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումների իրավական նշանակությունը։

4. ՀՀ և Թուրքիայի սահմանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրավական նշանակությունը և արժեքը։

5. Հայոց ցեղասպանության արդյունքում պատճառված վնասի գնահատման չափանիշները և դրանց իրավական հիմնավորվածությունը

6. Ցեղասպանության համար միջազգային պայմանագրերի լրացումներ կատարելուն ուղղված նախաձեռնություններ կատարելու իրավական հիմնավորումները։

Բնականաբար, ցանկացած հետազոտության իրականացում և թղթածրարի նախապատրաստում իրենից տևական պրոցես է ենթադրում։ Այս պահի դրությամբ արդեն իսկ աշխատանքներ, հետազոտություններ են կատարվում հենց այս հիմնական ուղղությունների առնչությամբ։ Երբ բոլոր հետազոտություններն ամբողջականացվեն, դրանք կհամակարգվեն Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարում, և հետազոտության արդյունքներում բնականաբար նաև համապատասխան պետական մարմիններին կներկայացվի Հայոց ցեղասպանության հիմախնդիրների իրավական կարգավորման և արտաքին քաղաքականության կտրվածքով համակարգված գործողություններ իրականացնելու կոնկրետ առաջարկություններ։ Միևնույն ժամանակ, կրկին ընդգծեմ, որ հանձնախմբի հիմնական դերակատարությունը համապատասխան հետազոտության իրականացումն է և այդ հետազոտությունների արդյունքներով Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարը ամբողջականացնելն ու նախապատրաստելն է։

մանրամասները` սկզբնաղբյուրում

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan