Ամբողջությամբ այրվել է ավտոբուս
Հուլիսի 14-ին, ժամը 01:19-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգևան գյուղի մանկապարտեզին հարակից տարածքում այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է ՊԱԶ մակնիշի 03 UU 199 պետհամարանիշով ավտոբուսը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել` 02:15-ին:
