«ԱՄԷ-ն 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել ՀՀ». Աշոտ Ասատրյան
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու երկրին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում»: