Ամեն ինչ գաղտնի են պահում
Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբավորման անդամներից շատերը դեռևս չեն հարցաքննվել: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց 3 աղջիկների` Մարինե Կատանյանը, Ասյա Մկրտչյանը և Նելլի Մինասյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ իր պաշտպանյալները ևս չեն հարցաքննվել: «Նախաքննության ընթացքում ամեն նչ գաղտնի է պահվում, մենք չենք կարողանում տեղեկանալ, թե գործը ինչ ընթացք է ստացել, ինչ նորություն կա: Միայն մեր պաշտպանյալների մասով ենք որևէ նոր բան իմանում, այն էլ մեծ դժվարությամբ: Այս պահին կարող եմ ասել, որ նրանք մեղադրանքը չեն ընդունում և մինչ այս պահը հարցաքննության չեն ենթարկվել»,-ասաց պաշտպանը: Ինչ վերաբերում է նրան, արդյո՞ք նրանք անուններ են հնչեցրել, թե ովքեր են իրենց ետևում կանգնած եղել պտրոսյանն ասաց. «Ամեն ինչ փակ է: Մենք չգիտենք՝ ով ինչ ցուցմունք է տվել ու այդ ցուցմունքում արդյոք անուններ են հնչեցրել, թե ոչ»,-ասաց պաշտպանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մեծածավալ գործողություն են իրականացրել Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար ձերբակալել նշված փողոցի տներից մեկում վարձով բնակվող մոտ 10 օտարերկրացիների: ԱԱԾ հայտարարությունից պարզ էր դարձել, որ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ` կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք-զինամթերք: