Ամեն ինչ կտայի, որպեսզի Ռեալին գոլ խփեի. Վիդալ
Թուրինի «Յուվենտուսի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղի մասին, որը կկայանա մայիսի 13-ին՝ Երեւանի ժամանակով 22։45-ին։
«Եթե «Յուվենտուսը» դուրս գար Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, դա կլիներ երազանքի կատարում։ Մեր թիմը մոտ է դրան։ «Յուվենտուսն» ուժեղ է, եւ ցանկանում ենք հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը։
«Ռեալի» դեմ հանդես գալ մրցակցի դաշտում բարդ է, սակայն պետք է սրտով խաղանք։ Մադրիդցիները մեկնարկում ուժեղ են խաղալու, եւ պետք է հանգիստ լինենք։ Ամեն ինչ կտայի, որպեսզի գոլ խփեի այդ խաղում»,- Վիդալի խոսքերը մեջբերում է «Sportmediaset»-ը։